Իրանի ռազմածովային ուժերը կրակ են բացել սինգապուրյան կոմերցիոն նավի վրա
Միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծովածոցում՝ Աբու Մուսա կղզուց ոչ հեռու՝ չեզոք ջրերում: Սինգապուրի դրոշի ներքո լողացող կոմերցիոն նավը հայտնվել է իրանական ռազմածովային ուժերի կրակահերթի տակ:
Բանն այն է, որ Իրանի ՌԾՕՈՒ-ն նավի կապիտանից պահանջել է հեռանալ իրանական տարածքից, ինչին չի ենթարկվել նավը: Դրանից հետո իրանական ծովայինները մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել, իսկ հետո կրակ բացել ծանր գնդացրից: Տուժածներ չկան: Սինգապուրյան նավն ուղղություն է վերցրել դեպի ԱՄԷ-ի կողմը և օգնության ազդանշան արձակել: