211652_close_icon

Պուտինը Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով

views-count400 դիտում article-date 11:52 14-09-2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։

«ՌԴ պետականության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ներդրման համար Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևին շնորհել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան»,- ասվում է փաստաթղթում, որը կիրակի օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալն այսօր նշում է իր 60-ամյակը։

 

Նմանատիպ նյութեր