211652_close_icon
views-count1176 դիտում article-date 12:07 23-03-2015

Յոթուկես միլիոնի կահույք գողացողներին հայտնաբերեցին

2014 թ. դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Արգավանդ գյուղում գտնվող կահույքի պահեստից տարբեր տեսակի կահույք գողանալու մասին: Սեփականատիրոջը պատճառված նյութական վնասը կազմում էր 7.500.000 դրամ: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով Մասիսի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Մուշեղ Գ.-ն, 1983 թ. ծնված Գրիգոր Մ.-ն և 1993 թ. ծնված Կորյուն Ի.-ն: Մուշեղ Գ.-ն և Կորյուն Ի.-ն ձերբակալված են: Գրիգոր Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Գողոնը մասամբ առգրավված է: Մասիսի քննչական բաժնում կասեցված քրեական գործով վարույթը վերսկսվել է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր