ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հրդեհ էր բռնկվել
ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հրդեհ էր բռնկվել և ծուր էր բարձրացել, որից հետո արտակարգ կանչով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ էր ժամանել:
Ծուխը տարածվել էր այն հարկում, ուր գտնվում է կազմակերպության քարտուղարությունը: Ազդանշանային համակարգերի միացումից հետո շենքում գտնվող մարդիկ տարհանվել են:
Կես ժամ հետո հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:
Որպես կանոն, կիրակի օրերը ՄԱԿ-ի գրասենյակը չի աշխատում, իսկ հրդեհի բռնկումից մի քանի ժամ առաջ այնտեղ ավարտվել էր Անվտանգության խորհրդի՝ Եմենի հարցով արտակարգ նիստը: