slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել. այրվածքներով հոսպիտալացված պահակի վիճակը ծանր է
211652_close_icon

ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել. այրվածքներով հոսպիտալացված պահակի վիճակը ծանր է

views-count1357 դիտում article-date 12:56 11-02-2023
Փետրվարի 11-ին՝ ժամը 3։13-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։
 
Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և  վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո», «Արցախգազ» ընկերություններին։

Հրդեհը բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։

Նախնական տվյալներով՝ պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ. Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ վերջինիս վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Նմանատիպ նյութեր