Երկիրն ԱՄՆ զինվորների ներկայության կարիքն ունի. Աֆղանստանի նախագահ
Աֆղանստանի բնակիչները կարծում են, որ ամերիկյան առաքելության զորքերի՝ երկրում մնալը և մնալու ժամկետի երկարացումը անհրաժեշտ է երկրին, այս մասին հայտնել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ախմաձայը:
Աֆղանստանի բնակչությունը կարծում է, որ ԱՄՆ-ն խիստ անհրաժեշտ է իրենց ապագայի համար,-ասել է նա:
Բացի այդ, ըստ Գանիի խոսքերի՝ Աֆղանստանի կառավարությունը մտադիր է համոզվել նրանում, որ «Իսլամական պետություն» խմբավորումը չի ամրացնի իր դիրքերը: Ըստ նրա՝ ահաբեկչությունը մի համակարգ է դարձել, որն ավելի է բարդանում և վերահսկում է ավելի մեծ միջոցներ: