Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է անձրև: 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: