211652_close_icon
views-count2382 դիտում article-date 19:21 22-03-2015

Այս պահին հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Ճամբարակում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն, Թալինում, Թումանյանում, Դիլիջանում, Վայքում՝ անձրև: Արթիկ-Ալագյազ հատվածում գետնաբուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր