Արթիկ-Ալագյազ հատվածում գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Ճամբարակում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն, Թալինում, Թումանյանում, Դիլիջանում, Վայքում՝ անձրև:
Արթիկ-Ալագյազ հատվածում գետնաբուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: