ԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 5 տոննա կոկաին են առգրավել
Կոլումբիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները Կենտրոնական Ամերիկայի ծովային տարածքում ձերբակալելել են կոլումբիական նավի թմրավաճառներին:
Վարչության աշխատակիցները առգրավել են 5.28 տոննա 180 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ, ինչպես նաև ձերբակալել են նավի անձնակազմի 14 անդամների: