ԱՄՆ-ի ոստիկանության առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել
ԱՄՆ-ի ոստիկանության առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել է 18,5 տոննա քաշով կոկաինի բեռ:
Այդ մասին հայտնել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը: Կալանվել է 15 նավ, որոնց անձնակազմերին կասկածում են մաքսանենգության մեջ:
Բեռը տարվել է Ֆորտ Լոդերդեյլ (Ֆլորիդայի նահանգ), դրա արժեքը գնահատվում է 500 միլիոն դոլար:
«Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ գործընկերությունն այս ապօրինի առեւտրի դադարեցման համար, որն սպառնում է մեր ազգային անվտանգությանն ու մյուս երկրների հետ գործընկերության կայունությանը»,- հայտարարել է առափնյա պահպանության ներկայացուցիչը։