Նյու Յորքում հրդեհից հրեա երեխաներ են մահացել
Նյու Յորքում սեփական տանը բռնկված հրդեհի հետեւանքով հրեական միեւնույն ընտանիքի յոթ երեխա է մահացել:
Դեպքը տեղի է ունեցել Բրուքլինի շրջանում: Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանի գերտաքացման պատճառով:
Հաջողվել է փրկվել ընտանիքի մորը եւ նրա աղջկան, որոնք դուրս են նետվել պատուհանից: Նրանք հոսպիտալացվել են եւ գտնվում են ծանր վիճակում: