211652_close_icon
views-count3665 դիտում article-date 10:05 29-12-2017

Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակելի շենքում հրդեհից 12 մարդ է մահացել

Նյու Յորքի «Բրոնքս» թաղամասում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհ է բռնկվել: Անվազն 12 մարդ է մահացել, նրանց թվում՝ 1 երեխա։ Ավելի քան 4 հոգի ստացել են լուրջ այրվածքներ, հաջողվել է փրկել 12 մարդու, լրագրողներին ասել է քաղաքապետ Բիլ դը Բլազիոն: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28945137.html]«Ազատությունը»[/url]: Քաղաքապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է 5-հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում և արագ տարածվել։ Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել 3 րոպե անց, կրակի դեմ պայքարել է ավելի քան 160 մարդ։ «Զոհեր կան բոլոր հարկերում»,- հայտնել է քաղաքի հրշեջ վարչության ղեկավար Դենիել Նայգրոն։ Ըստ նրա՝ այս ողբերգությունը, անկասկած, իր մասշտաբով պատմական է։ Ըստ նրա՝ հրդեհն ամենասարսափելին է վերջին 25 տարվա ընթացքում։ Նյու Յորքի իշխանությունների նախօրեին քաղաքի բնակիչներին նախազգուշացրել էր անսովոր ցածր ջերմաստիճանի մասին (մոտ - 8 աստիճան) և կոչ էր արել զգույշ օգտագործել տաքացուցիչ սարքերը: 2007-ին, «Բրոնքսում» չանջատված տաքաչուցիչից բռնկված հրդեհից 10 մարդ էր մահացել:

Նմանատիպ նյութեր