Բուլղարիայի նախագահը մերժել է Մոսկվա մեկնելու հրավերը
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը մերժել է մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը:
Բուլղաիայի նախագահի մամլո ծառայությունը հայտբնել է, որ հրավերքը ստացվել է, սակայն մոսկովյան միջոցառումներին նախագահի մասնակցությունը չի ծրագրվում:
Առայժմ պաշտոնական որևէ պատճառ չի հաղորդվում Բուլղարիա նախագահի որոշման վերաբերյալ: