Եվրամիության ամենաերջանիկ երկրները
«Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը նշել է Եվրամիության այն երկրները, որտեղ բնակիչներն ամենաերջանիկն են իրենց համարում, գրում է The Daily Mail-ը:
Վարկանիշային ցուցակը կազմվել է մարտի 20-ին նշվող Երջանկության օրվա առթիվ: Հարցումների մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ ընդհանուր առմամբ՝ որքանո՞վ եք Ձեք հիմա երջանիկ համարում: Պատասխանները գնահատվել են 0-10 բալով:
Այսպես, պարզվել է, որ ամենաերջանիկ երկրներն են սկանդինավյան տարածաշրջանի երկրները. Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում երջանկության մակարդակը գնահատվել է 8,0՝ միջինեվրոպական 7,1 ցուցանիշի դիմաց:
Նրանց հաջորդում են Ավստրիան և Նիդերլանդները (7 և 8 բալ), Բելգիան (7 և 6 բալ), Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Լեհաստանը (7 և 3 բալ), Ֆրանսիան (7 և 3 բալ), Իսպանիան (6 և 9 բալ), Իտալիան (6 և 7 բալ): Ցուցակւ եզրափակում են Հունաստանը (6 և 2 բալ) և Բուլղարիան (4 և 8 բալ):