Արարատյան քննարկումներ. «Հայ լուսանկարչությունը 19-20-րդ դարերում»
Արարատյան քննարկումների հերթական հանդիպումն անցավ «Հայ լուսանկարչությունը 19-20-րդ դարերում» խորագրով: Բանախոսը լուսանկարիչ Վահան Քոչարն էր:
Հանդիպումը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը:
Վ. Քոչարը ներկայացրեց հայ լուսանկարիչների ու լուսանկարչատների պատմությունը, ցուցադրեց նրանց աշխատանքները:
Արարատյան քնարկումներ ծրագիրն իրականացվում է Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ` Արարատյան Հայրապետական թեմի ու «Ծիրանի» մշակութային հանգույցի հետ համատեղ: