1887 դիտում
13:13 21-03-2015
Կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ, ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվել է կլոր սեղան «ԵՄ քաղաքապետերի դաշնագրին» միացած Հայաստանի 10 քաղաքային համայնքների ղեկավարների և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի նախապատրաստական ժամանակաշրջանում բոլոր անդամակցող երկրներին առաջարկվել է ներկայացնել սեփական դիրքորոշումները «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների» վերաբերյալ, որոնք օգտագործվելու են ապագա արձանագրության բովանդակության, այդ թվում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատման ռեժիմի հստակեցման համար: Նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով նախատեսվում է, որ 2020-ից սկսած` կոնվենցիային անդամակցող բոլոր երկրները պետք է ստանձնեն պարտավորություններ` կատարելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման որոշակի գործողություններ: Գործողությունների մասին պետք է ներկայացվի թափանցիկ և հստակ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով արտանետումների կրճատման գլոբալ ջանքերը, կամավորության սկզբունքով իրականացնում է կլիմայի փոփոխության մեղմման ուղղված միջոցառումներ և կլիմայի փոփոխության խնդիրները հետևողականորեն ներառում իր ազգային զարգացման ծրագրերում:
Այս համատեքստում ՀՀ բնապահպանության նախարարությունը` որպես Կոնվենցիայի ազգային համակարգող գերատեսչություն, հրավիրել է քաղաքային համայնքների ղեկավարներին` քննարկելու ջերմոցային գազերի արտանետումների կրճատման խնդրում քաղաքների մասնակցությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Հանդիպումը կազմակերպվել է` հաշվի առնելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված գործողություններում Հայաստանի քաղաքները ներգրավելու Եվրամիության ջանքերը, ինչպես նաև այդ քաղաքների ղեկավարների` ԵՄ քաղաքապետերի Դաշնագրին միանալու որոշումը:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության կոնվենցիայի զարգացումների ներքո՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խնդիրները, քաղաքների ներկայացուցիչներն անդրադարձել են այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին, քննարկել արտանետումների կրճատման շեմը և առնչվող այլ հարցեր:
Ներկայում համաձայնագրին միացած 10 քաղաքներից Սպիտակը, Ծաղկաձորը և Վայքն արդեն մշակել են արտանետման ծավալների կրճատմանն ուղղված ծրագրեր, իսկ մնացած քաղաքները գտնվում են մշակման տարբեր փուլերում:
Հանդիպման ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է աջակցելու նրանց` ստանձնած պարտավորությունների կատարման հարցում:
Նմանատիպ նյութեր
951 դիտում
16:58 23-03-2015
ՄԱԿ-ի 21-րդ համաժողովին ընդառաջ ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում
1060 դիտում
23:55 07-02-2023
ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով կլոր սեղան-քննարկում
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1198 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1402 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ