211652_close_icon
views-count1938 դիտում article-date 08:19 21-03-2015

Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով: Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն արդեն աղետալի չափեր է ստանում: Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր երկրի արտաքին պահուստները նվազել են 229 միլիոն դոլարով կամ ավելի քան 15%-ով: Իսկ անցած մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պահուստները նվազել են 853 միլիոն դոլարով կամ ավելի քան 40%-ով: Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները այնքան էլ հասկանալի չէ: Արտաքին պահուստները սովորաբար ծախսվում են արտաքին պարտքի սպասարկման կամ դրամի կայունության պահպանման ինտերվենցիաների նպատակով: Գոնե պաշտոնապես՝ Հայաստանը այս ընթացքում նման ծավալների արտաքին պարտք չի սպասարկել: ԿԲ-ն էլ, կրկին պաշտոնապես, նման ծավալների ինտերվենցիաներ չի իրականացրել: Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԲ-ն ոչ հրապարակային «խողովակներով» արտարժույթ է ներարկում ֆինանսական շուկա, ինչի շնորհիվ էլ դրամը արտաքուստ պահպանում է փոխարժեքի կայունությունը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր