Մոսկվայում բիզնեսմենի դի է հայտնաբերվել
Մոսկվայի հարավում սեփական ավտոմեքենայում հայտնաբերվել է բիզնեսմենի դի՝ գլխին հրազենային վնասվածքով: 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է BMW մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Դիակի հարեւանությամբ ատրճանակ է գտնվել:
Պարզվել է, որ սպանվածը «Զապադ-Ռեսուրս» ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Երվակովն է: Քննության տվյալներով՝ Երվակովը բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, որոնց պատճառով էլ ինքնասպանություն է գործել: