716 դիտում
09:27 11-04-2020
Գյուղացին բիզնեսմենի, սեփականատիրոջ հոգեբանություն ձեռք բերելու խնդիր ունի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր ավանդական պատկերացումներում հայ գյուղացին պատկերվում է որպես առավոտից իրիկուն հողի հետ կռիվ տվող, կորացած մեջքով ու արևից կարմրած մաշկով մարդ, ով օրնիբուն աշխատելով հոգում է իր ընտանիքի ապրուստը: Այո, այդպես եղել է հայ գյուղացին և այդպես եղել են բոլոր տեսակի գյուղերի բնակիչները մինչև տեխնոլոգիական առաջընթացը, աշխատանքի մեքենայացումը:
Այսօր մեր գյուղացին բիզնեսմենի, սեփականատիրոջ հոգեբանություն ձեռք բերելու խնդիր ունի: Մնացած ֆինանսական կողմերը լուծելի են, իրավականը՝ ևս: Հատկապես այսօր, երբ կառավարության կողմից տարբեր ծրագրերով խրախուսվում է գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկեր, մինչև 50 տոկոսով համաֆինանսավորում և այլն: Նաև՝ վստահություն, փոխվստահություն միմյանց նկատմամբ: Չվստահելը դարերով հալածված, ճնշված մարդու, ազգի հոգեբանության անբաժան գիծն է, ինչը հասկանալի է, բայց ժամանակն է հաղթահարելու դա: Մարդկանց, գյուղատնտեսությամբ զբաղվողներին առանձին-առանձին պետք է բացատրել, որ գյուղատնտեսության ապագան կոոպերացիան է»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
14:39 04-08-2022
100 հա հող ձեռք բերելու համար մարդը պետք է բանակցի 900 սեփականատիրոջ հետ, որոնց մի մասի տեղն անհայտ է. Փաշինյան
4669 դիտում
21:46 30-09-2016
Մարկ Հյուզ. «Մանչեսթեր Յունայթեդի» այս խաղացողների մոտ հաղթողի հոգեբանություն չկա
1309 դիտում
11:39 29-11-2016
Ոչ այնքան քարոզչություն, որքան հաղթելու հոգեբանություն. «168 ժամ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»