Բացվեց «Հայը» խորագրով ցուցահանդեսը. ֆոտոշարք
Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ՝ Նոր Նորքի հայորդաց տանը բացվեց Շ. Ջերախյանի դասարանի «Հայը» խորագրով ցուցահանդեսը:
Բացմանը ներկա էր Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյանը: Միասնական աղոթքից հետո խոսվեց ցուցահանդեսի նպատակի մասին: Ամենափոքրիկ աշակերտի կարմիր ժապավենը կտրելուց հետո բոլորը շտապեցին ցուցասրահ: Ներկաները հյուրասիրվեցին պահոց գաթայով: Նշենք նաև, որ նկարչական դասարանի սաները կրում էին իրենց ձեռքով պատրաստած անմոռուկներ: