211652_close_icon
views-count1741 դիտում article-date 10:54 20-03-2015

«Հայաստանի եվրոպական շաբաթի» ավարտին սահմանում ունեցանք 3 զոհ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ վերջին մեկ շաբաթվա լրահոսին հետևելով՝ այնպիսի տպավորություն էր, որ ժամանակը հետ է շրջվել, և հիմա ոչ թե 2015թ. մարտն է, այլ 2013-ի, Հայաստանն էլ ոչ թե Եվրասիական տնտեսական միության անդամ է, այլ դեպի պայծառ եվրոպական ապագան սուրացող ինքնիշխան պետություն: Ընդ որում, նման տպավորության ձևավորմանը նպաստում էր ոչ միայն և ոչ այնքան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն ինքնին, որքան դրա շրջանակներում և դրանից դուրս ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավարության արած հայտարարությունները: Եվ եթե առաջինները խոսում են Հայաստանի՝ եվրոպական արժեքներին անմնացորդ նվիրվածության և եվրոպական կառավարման մոդելին ձգտելու իրենց նվիրական ցանկության մասին, ապա ԵՄ պաշտոնյաներն էլ՝ հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորությամբ, հայտարարում էին Հայաստանի հետ համագործակցության խորացման պատրաստակամության մասին: Մի խոսքով՝ «մե ծիծաղ մե ուրախություն»... Միայն թե Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, որի ամենագլխավոր անդամը՝ Ռուսաստանը, փաստացի, չհայտարարված պատերազմի մեջ է Եվրամիության հետ: Եվ դրա արդյունքում, ՀՀ նախագահի ասած՝ «Հայաստանի եվրոպական շաբաթի» ավարտին սահմանում ունեցանք երեք զոհ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր