Նախկին դատավորը, մինչև պաշտոնը լքելը սեփականաշնորհել է ծառայողական մեքենան. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ դեռևս անցած տարվա օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը լքած Էդուարդ Մանուկյանը, մինչ հեռանալը, հասցրել է սեփականաշնորհել դատարանի նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենան:
Այս խնդրի առնչությամբ թերթը պարզաբանումներ է խնդրել Էդուարդ Մանուկյանից, ով ասել է , որ իր նախկին ծառայողական ավտոմեքենան ոչ թե ինքն է ձեռք բերել, այլ իր վարորդը: Նախկին դատավորը պարզաբանել է, որ դատարանի մի շարք ծառայողական մեքենաներ հանվել էին աճուրդի, և իր վարորդը ձեռք է բերել այդ ավտոմեքենան: Սուտ տեղեկություններ են տարածվել:
Դատարանի նախկին նախագահը, պարզվում է, չափից ավելի անտեղյակ է: Նա ոչ միայն չգիտի, թե որքանով է վաճառվել իր նախկին ծառայողական ավտոմեքենան, այլ նաև չգիտի, թե այն ինչ մակնիշի է եղել: Մարդը տարիներ շարունակ այդ մեքենայով շրջել է, բայց պնդում է, թե մակնիշն էլ չգիտի: Շատ համեստն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում