1477 դիտում
08:19 20-03-2015
Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել: Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել:
Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5% տարեկան, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Այլ կերպ ասած 10 տարվա ընթացքում պետք է վերադարձնենք 875 միլիոն դոլար: Սա ամենաթանկ արտաքին պարտքն է, որ երբևէ ներգրավում է ՀՀ կառավարությունը: Ուշագրավ է, որ երեկ կեսգիշերի դրությամբ ոչ ՀՀ ֆինանսների նախարարութունը և ոչ էլ ՀՀ կենտրոնական բանկը դեռ պաշտոնապես չէին հայտարարել եվրոբոնդերի տեղաբաշխման մասին: Եթե «Ռոյթերսի» տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեր համապատասխան կառույցները նոր պարտքի մասին կիմանան լրատվական գործակալություննէերի հաղորդումներից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5626 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ
936 դիտում
18:06 08-09-2014
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլարի առաջին փոխառությունը
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»