Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլարի առաջին փոխառությունը
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 500 միլիոն դոլարի առաջին փոխառությունը:
Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ այդ միջոցներն ուղղվելու են երկրի ֆինանսական ոլորտի բարեփոխումներին: Փոխառությունը հատկացվել է 16 տարով՝ 7 տարի արտոնյալ ժամկետով, լողացող տոկոսադրույքով:
Փոխառության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին: