211652_close_icon
views-count8562 դիտում article-date 16:22 19-03-2015

«Համով» զրույց՝ Կրթության միջազգային ակադեմիայում. ուսանողների «էպիկենտրոնում» լրագրողներն էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 19-ին, Կրթության միջազգային ակադեմիայում լրագրողների և ուսանողների հետ հանդիպում էր կազմակերպվել: Հանդիպման կազմակերպիչը սիրված ու ճանաչված հեռուստալրագրող, «Համով զրույց» հաղորդաշարի հաղորդավարուհի Զառա Արամյանն էր, իսկ միջոցառման կազմակերպումը խրախուսվել էր համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի կողմից: Ուսանողների հետ հանիպմանը ներկա էին ռադիոլրագրող Վարդուհի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, ում նույնպես ուսանողները ուղղեցին հարցեր: Հանդիպման սկզբում ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր Ա. Հարությունյանը, ով ողջունելով ուսանողներին՝ նշեց, որ իրենք անմիջական շփում կարող են ունենալ լրագրողների հետ իրենց անկեղծ և անմիջական հարցերի միջոցով: Ուսանողները լրագրողներին տարբեր հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին լրագրողական դաշտին՝ սկսած իրավաբանությունից, վերջացրած օպերատիվ լրագրությամբ, ինչպես նաև ռադիո լուրերի բովանդակությամբ: Ուսանողներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե ինչպես է Գ. Շամշյանին հաջողվում այդքան օպերատիվ հասնել դեպքի վայրեր և ինչպես են լրագրողները դիմակայում այն դժվարություններին, երբ հանդիպում են իրենց գործունեության ընթացքում: Հանդիպումը տևեց մոտ 2 ժամ և այդ ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և եղան անկեղծ ու սպառիչ պատասխաններ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+

Նմանատիպ նյութեր