211652_close_icon
views-count717 դիտում article-date 16:47 19-03-2015

Դանիայի մայրաքաղաքում նոր մզկիթ կկառուցվի

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մահմեդականնների համար նոր մզկիթ կկառուցվի: Քաղաքային իշխանությունները հավանություն են տվել Դանիայում ապրող մահմեդական համայնքի՝ քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում ժամանակակից մզկիթի և մշակութային կենտրոնի կառուցման դիմումը: Այդ շինությունը կնախագծվի հայտնի ճարտարապետական «Հեդինգ Լարսեն» ստուդիայի կողմից: Այն կփոխարինի մահմեդականների ներկայիս պաշտամունքի տունը, որ գտնվում է նախկին խանութի տարածքում: Կոմպենհագենի փոխքաղաքապետը հայտնել է, որ այն այնքան էլ բարենպաստ թաղամասում չի կառուցված, այդ իսկ պատճառով իրենք ընդունել են նախագիծը առանց քվեարկության: Նշենք, որ մահմեդական համայնքը մտադիր է կառուցել եռահարկ մզկիթ: Նախատեսված է, որ նախագիծը պատրաստ կլինի օգոստոս ամսին: Սկզբում այն կհաստատվի փորձագետների և քաղաքային իշխանությունների կողմից, այնուհետև թաղամասի քաղաքացիներին քննարկման կուղարկվի, որը տեղի կունենա 2016թ-ի փետրվար ամսին:

Նմանատիպ նյութեր