15489 դիտում
15:56 19-03-2015
Դատարանը կալանավորեց Արմավիրի հարկային տեսչության պետին և նրա աշխատակցին
Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանք կիրառի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության նախկին 6-րդ բաժնի պետ, ներկայումս ՀՀ Ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արման Հրաչիկի Հովսեփյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Հովսեփյանը վերցվեց երկամսյա կալանքի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դատարանը նաև երկամսյա կալանք է կիրառել նշված քրեական գործով ձերբակալված ևս մեկ անձի նկատմամբ:
Ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/18/46583/]հայտնել էր[/url], որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015 թվականի մարտի 16-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը: Պարզվել էր, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ. Ա-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլոր կաշառք: Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է եւս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
9967 դիտում
16:13 18-03-2015
Արմավիրի հարկային տեսչության պետը ձերբակալվել է 70,000 դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով