ՆԱՏՕ-ն նույնպես չի ճանաչում ռուս-հարավօսական դաշնակցային պայմանագիրը
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի և ինքնահռչակ Հարավային Օսիայի միջև կնքված համագործակցության և ինտեգրման մասին պայամանգիրը, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները: Այս մասին նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի տարածած հայտարարության մեջ:
«Այդ, այսպես կոչված, պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության ևս մեկ քայլ է, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Այն խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և բացահայտորեն հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: