211652_close_icon
views-count1526 դիտում article-date 09:41 19-03-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվել է առաջին խաղում

Քիչ առաջ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:7 հաշվով: Սլովակների կազմում 3-ական գոլի հեղինակ դարձան Ռիկը և Դրահովսկին, մեկ գոլ խփեց Ռաֆաժը: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը: Առաջին տուրի մյուս խաղում այսօր՝ ավելի ուշ, կմրցեն տանտերերի՝ Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները: Վաղը՝ 23:00-ին, տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը, որում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիայի հավաքականը:

Նմանատիպ նյութեր