Նյու-Յորքում ինքնաթիռը բախվել է թռչնին
Նյու-Յորքում American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, թռչնին բախվելու հետեւանքով, վերադարձել է օդանավակայան:
Ինքնաթիռը թռիչք է կատարել Ջորջ Քենեդու անվան միջազգային օդանավակայանից եւ 10 րոպե անց հետ դարձել թռիչքուղի: Պարզվել է, որ ինքնաթիռի դիմային ապակուն թռչուն է բախվել: Ինքնաթիռում եղել է 126 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ:
Մասնագետները կգնահատեն ինքնաթիռին հասցված վնասի չափը: Իսկ ուղեւորներին փոխադրել են այլ չվերթներով: