6156 դիտում
15:35 11-06-2016
Շուրջերկրյա ճանապարհորդության մեկնող արևային մարտկոցներով ինքնաթիռը վայրէջք կատարեց Նյու Յորքում
ԱՄՆ Փենսիլվանիայի տարածքից շուրջերկրյա ճանապարհորդության մեկնող արևային մարտկոցներով Solar Impulse-2 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Նյու Յորքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռը 5 ժամ թռիչքից և Ազատության արձանի վերևով անցնելուց հետո` վայրէջք կատարեց Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: Սա Solar Impulse ինքնաթիռի վերջին կանգառն է ԱՄՆ-ում` Ատլանտիկ օվկիանոսի վրայով ուղևորությունից առաջ:
Նախագծի Twitter-ի միկրոբլոգում պաշտոնապես հայտարարվել է, որ Անդրե Բորշբերգի ինքնաթիռը 5 ժամ թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում:
Նշենք, որ Solar Impulse-2 ինքնաթիռը աշխատում է միայն արևային էներգիայով: Ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2015 թ-ի մարտի 9-ից և արդեն հասցրել է լինել Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Աբու Դաբիում:
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
14:18 26-07-2016
Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռն ավարտել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը
866 դիտում
13:34 30-03-2015
Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը Մյանմայից կուղևորվի Չինաստան
3750 դիտում
16:40 03-05-2016
Արևային մարտկոցներով աշխատող օդանավը վայրէջք է կատարել ԱՄՆ-ում
Այս բաժնից
1051 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
913 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1333 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է