211652_close_icon
views-count932 դիտում article-date 20:11 18-03-2015

Հրդեհ շենքի տանիքում

Մարտի 18-ին 17.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքի տանիքում այրվում է "Պրոկրեդիտ" բանկի ցուցանակի տառը և ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարր (մոտ 2մ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.06-ին, մարվել՝ ժամը 18.10-ին: Տանիքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մարվել է ժամը 18.37-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Նմանատիպ նյութեր