211652_close_icon
views-count1511 դիտում article-date 21:39 18-03-2015

Ռումինիայի քաղաքացին հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. նրան հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից վարչություն բերման են ենթարկել Ռումինիայի քաղաքացի, 1987 թ. ծնված Իոան Բ.-ին, որը 2014 թ. հուլիսի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ռումինիայի քրեական օրենսգրքի 233 հոդվածի /կողոպուտ/ մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր