Նեթանյահուն հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին
Իսրայելի վարչապետ, “Լիքուդ” կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն սկսել է նոր կառավարության ձևավորման բանակցությունները: Չնայած խորհրդարանական երեկվա ընտրությունների վերջնական արդյունքները չեն հրապարակվել` Նեթանյահուն հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի մշակման արդյունքներով առաջատարը "Լիքուդ" կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 24 տոկոսը: 2-րդ տեղում է "Սիոնիստական ճամբարը"` ձայների մոտ 19 տոկոսով: Արաբական կուսակցությունների միացյալ ցուցակը ստացել է շուրջ 11 տոկոս քվե և առաջին անգամ Կնեսետում կստանա 12 տեղ: