939 դիտում
13:04 18-03-2015
ԼՂՀ ՊՆ-ում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները
Մարտի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվելիք միջոցառումների համալիրը, որոշվել են պատասխանատուները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին այցելելու և շնորհավորելու հարցերին, որոնք իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան խմբեր:
Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
694 դիտում
20:27 12-07-2023
Քննարկվել են Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքները
Այս բաժնից
664 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
775 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1024 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով