211652_close_icon
views-count847 դիտում article-date 14:19 18-03-2015

Գողություն ամառանոցից

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային հատվածի 3-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Էդուարդ Ս.-ին և 1978 թ. ծնված Նաիրա Չ.-ին: Նաիրա Չ.-ն խոստովանել է, որ Ձորաղբյուրի ամառանոցներից մեկի բակից գողացել է տարբեր տեսակի կենցաղային իրեր: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնը մասամբ առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր