28347 դիտում
10:38 18-03-2015
Ռուսաստանից Երևան ժամանած 26-ամյա վարորդը՝ «07»-ով խոշոր ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Լևոն Մարկոսյանի վարած Volkswagen մակնիշի 14 ՏՕ 368 համարանիշի և 26-ամյա Հովհաննես Արիստակեսյանի վարած Վազ 2107 մակնիշի VK 077 T 26 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Հարոյանն ու Անդրանիկ Գալստյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «07»-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր փողոցով անցնող Volkswagen-ի վարորդին, ինչից հետո տեղի է ունեցել բախումը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «07»-ի վարորդը առավոտյան է վերադարձել ՌԴ-ից և հավանաբար նշված ավտոմեքենան էլ Հայաստան է բերվել ՌԴ-ից:
Նախնական տվյալներով VOLKSWAGEN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.300.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 73.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27450 դիտում
20:31 08-03-2016
21-ամյա վարորդը Եղվարդի ոստիկանության հարևանությամբ` խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ