2512 դիտում
09:54 18-03-2015
«Ջերմուկ»-ի մայր գործարանում վերջին շրջանում իրական խառնաշփոթ է. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ինչպես երեկ տեղեկացվել է՝ Ջերմուկի մայր գործարանում վերջին շրջանում իրական խառնաշփոթ է: Գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են: Երկրորդ, երրորդ հերթափոխով աշխատողները նույնպես կրճատվել են: Գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ:
Ըստ տեղեկությունների՝ այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ–ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում, չնայած Արսենյանը վաղուց արդեն տիրում է նաև մայր գործարանին, որը խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ժամանակին խլվեց ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից:
Մայր գործարանի հետ կապված խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով թերթի գղթակիցը զանգահարել է գործարան: Ընդունարանից գործադիր տնօրեն Էմին Բաբայանի հետ չեն միացրել՝ պատճառաբանելով, թե նա տեղում չէ: Փոխարենը զրուցել են հաշվապահի հետ, ով, ըստ էության, ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է տեղեկությունները: Հաշվապահ Արթուր Ամիրջանյանն ասել է, որ աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չկան, ժամանակին վճարվում են, բայց որոշակի պրոցեսներ են գնում, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն:
Այն հարցին, թե ի՛նչ պրոցեսներ են, արդյո՞ք գործարանները միավորվում են, հաշվապահն ասել է. «Դե նույնն էլ մենք ենք լսել, բայց հիմա գործարանը, իրավաբանորեն որպես մայր գործարան, դեռ աշխատում է, իսկ թե հետո ի՞նչ կլինի, ոչ ոք չի կարող ասել, իսկ սեփականատերերի փոփոխություն չի եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5016 դիտում
23:46 30-09-2015
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը բժիշկների համար կրկին հնարավորություն ստեղծեց այցելելու Ջերմուկ. ֆոտոռեպորտաժ
2149 դիտում
15:58 22-09-2022
Ջերմուկ-Երևան-Ջերմուկ հանրային տրանսպորտն արդեն աշխատում է
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1279 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»