211652_close_icon
views-count1532 դիտում article-date 09:16 18-03-2015

Շտապօգնության 1-03 հեռախոսահամարը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմո՞վ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 1-03 հեռախոսահամարով կապ հաստատելու համար բավական երկար ժամանակ է պետք, որովհետև կանչող հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, թերթի թղթակցի հարցին ի պատասխան, հնարավոր է համարել նման իրավիճակը ընդգծելով, որ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Նա նշել է, որ, օրինակ, երկուշաբթի օրը 870 կանչ են ստացել այն դեպքում, երբ սովորական օրերին այդ թիվը լինում է 500-600-ի սահմաններում: Կանչերի թվի աճը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների տարածվածությամբ: Տիկին Ստեփանյանը նաև նկատել է, որ ծառայության հեռախոսները հաճախ զբաղեցվում են նաև այն զանգերով, որոնք իրականում իրենց չպետք է ուղղեին ու փոխարենը կարելի էր դիմել ընտանեկան բծշկի օգնությանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր