Օգնություն տարեց քաղաքացուն
Մարտի 17-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 16ա շենքի ծանրաքաշ բնակչին հատակից բարձրացնելու և բազմոցին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները Ա. Ղ.-ին (ծնվ. 1955 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 17-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 51/1 շենքի 21-րդ բնակարանի տարեց բնակիչն ընկել է բնակարանում և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքում՝ անօգնական վիճակում, հայտնաբերվել է 1933թ. ծնված Ռ. Զ.-ն, ում իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: