Հերթական ինքնասպանությունը. տան նկուղում կախված վիճակում 48-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամասի տներից մեկի նկուղում կախված վիճակում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը: Նա նշեց, որ մահացածը ազգությամբ եզդի է եւ զբաղվում էր ոչխարաբուծությամբ:
«Ավելին չեմ կարող ասել, քանի որ Այգեգործական թաղամասը մեր տարածքից հեռու է եւ այնտեղ հիմանականում Մեծամորի բնակիչներն են ապրում»,- ասաց գյուղապետը: