1101 դիտում
19:54 17-03-2015
Վարչապետն ընդունել է կանադացի գործարարների պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրը եւ պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում` առեւտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով:
Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը եւ հայ-կանադական փոխգործակցության խորացմանը:
Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում եւ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, ներդրումային նպաստավոր դաշտի ձեւավորման ուղղությամբ, ստեղծում է հարկային լիբերալ պայմաններ եւ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը:
Երկուստեք բարձր է գնահատվել կանադահայ համայնքի դերը երկրի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում եւ կարեւոր ներդրումը երկու երկրների միջեւ բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
20:21 29-09-2014
ՀՀ վարչապետն ընդունել է չեխ գործարարների պատվիրակությանը
1901 դիտում
16:06 11-03-2016
Վարչապետն ընդունել է հոլանդահայ գործարարների
945 դիտում
23:12 02-06-2014
Փոխվարչապետն ընդունել է եգիպտացի գործարարների պատվիրակությանը
Այս բաժնից
2833 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ
883 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան