211652_close_icon
views-count44002 դիտում article-date 17:19 17-03-2015

Ինչո՞ւ է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և նույն գումարտակի վաշտերի հրամանատարներին ներկայացրեց ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ա. Գալստյանը ազատվել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/16/46281/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ էր ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով Պողոս Մարգարյանը ազատվել էր Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Պ. Մարգարյանը նշանակվել էր Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ: Արամ Գալստյան [img]/ups/images/0094612001426595459833193.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր