211652_close_icon
views-count2548 դիտում article-date 16:00 17-03-2015

ԱԺ-ում ընթանում է «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստը. ելույթ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանը

Մեծապես կարեւորում եմ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում միջխորհրդարանական համագործակցությունը: Դրա տեղն ու դերը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների ողջ համակարգում իսկապես մեծ է: Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» ԽՎ չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը իր ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երեւանյան հանդիպումը լավ առիթ է մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ մտքերի եւ տեսակետների անկաշկանդ փոխանակման, անկեղծ երկխոսության համար: «Վստահ եմ, որ միջխորհրդարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացումներ կազմել մեր ժողովուրդների առջեւ կանգնած մարտահրավերների մասին եւ փորձել միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները»,- նշեց նախագահը և ավելացրեց, որ Հայաստանն այսօր ազատ խոսքի, ազատ մամուլի երկիր է: «Մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել եւ իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ: Հայաստանում ժողովրդավարության գործընթացները ավելի խորացնելու նպատակով մենք նախաձեռնում ենք Սահմանադրական բարեփոխումներէ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման Սահմանդարական կառուցակարգերը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: Նշեց նաև, որ հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համգործակցությունը Եվրամիության հետ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության եւ գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը: «Մենք կարեւորում ենք նաեւ քաղաքացիների շփումները խթանելու եւ Եվրամիության հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը: Ակնկալում ենք նաեւ խորհրդարանականների աջակցությունը առաջիկայում Եվրամիության հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում»,- ավելացրեց նախագահը: Կկարդացվեն նաև Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկի և Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի ուղերձները:

Նմանատիպ նյութեր