Չիվա համայնքի ղեկավարը վերընտրվել է
Վայոց ձորում տեղի ունեցավ Չիվա համայնքի ղեկավարի ընտրությունները: Ըստ Վայոց ձորի ԸԸՀ-ի նախնական տվյալների՝ համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Նաիրի Սարգսյանը:
661 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 369-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել են 354-ը, դեմ՝ 7-ը: 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: