36385 դիտում
15:57 17-03-2015
Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու համար ձերբակալվել են Գևորգ Կոստանյանն ու Աղվան Գալստյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառակերության փաստ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Ս.թ. փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է մեկ միլիոն դրամ և 2000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
19:44 29-07-2019
ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
985 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան