Մատանիների տուփերի 2-րդ կյանքը. ֆոտոշարք
Տորոնտոյում բնակվող Talwst կեղծանունով նկարիչը փոքրիկ դիորամաների (իրական առարկաներից շրջանաձեւ գեղանկարներ) մեծ հավաքածու է ստեղծել, որոնք ամփոփված են մատանիների հին կամ նոր տուփերում: Դիորամաները պատմական տարբեր ժամանակաշրջանների տեսարաններ են ներկայացնում:
Մի անգամ Փարիզում Talwst-ին է մոտեցել փողոցային վաճառող, առաջարկել գնել մատանիների մի հին տուփ` ասելով. «Ուզում եմ տեսնել, թե ինչ կարող եք անել սրա հետ»: Այդ ժամանակ նկարիչը ստեղծել է իր առաջին դիորաման` ծովից դուրս եկող աղջկա մարմին:
«Ցանկանում եմ, որ արվեստասերը, բացելով այդ փոքրիկ տուփերը` մտովի տեղափոխվի մի ուրիշ աշխարհ»,-ասում է նկարիչը: