Մխիթարյանը՝ «Մատանիների տիրակալի» աստղի հետ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Հայ ֆուտբոլիստը այդ ընթացքում հասցրել է լուսանկարվել բրիտանացի հանրահռչակ կինոդերասան Դոմինիկ Մոնագանի հետ, որը առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Մերիանդոկ Բրենդիբակի մարմնավորումով:
«Լոս Անջելեսում կորել եմ Դոմինիկ Մոնագանի հետ: Ուրախ էի քեզ տեսնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Մոնագանը «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու է: