Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մարտի 16-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 NT 302 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 16-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 ZP 809 և «ԿամԱԶ» մակնիշի 296 ՏՍ 36 պետհամարանիշերով ավտոմեքենաները: